ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ
Յունիբանկի մասնաճյուղը գտնվում է Աստանա միջազգային ֆինանսական կենտրոնում, որի ստեղծման ժամանակ օգտագործվել են առաջատար միջազգային ֆինանսական կենտրոնների գերժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և հնարավորությունները: Այն տեղակայված է տարածաշրջանում, որտեղ հատվում են Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի և Արևելյան Եվրոպայի ֆինանսական հոսքերը:
Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունը միջազգային հաշվարկային գործառնություններն են, ինչը հնարավորություն է տալիս բանկի հաճախորդներին աշխատել գործընկերների հետ աշխարհով մեկ և վճարումներ կատարել գրեթե բոլոր պահանջված արժույթներով: Մասնաճյուղի բոլոր հաճախորդները՝ ֆիզիկական անձինք և կազմակերպությունները, կարող են ավանդներ ներդնել, օգտվել բանկային երաշխիքներից և ակրեդիտիվներից, գործարքներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկինգի միջոցով:
Հրավիրում ենք մեր մասնաճյուղ՝ անձամբ համոզվելու, որ մենք ապահովում ենք սպասարկման բարձր որակ: